Կառավարությունը դեմ չէ Էդմոն Մարուքյանի առաջարկած նախագծին

Գործադիրն այսօր քննարկել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը: Այն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Օրինագծի ընդունման դեպքում ՍՊԸ ժողով հրավիրելու իրավունք կունենան նաև ընկերության առնվազն 20 տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցները: Կառավարությունը նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել