Նոր հնարավորություններ՝ բիզնես կազմակերպությունների համար

«Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից մշակվել են «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերը. Հայաստանյան իրականություն» թեմայով հարցաթերթերը, որոնք լրացրել են Երևանում գործունեություն ծավալող 16 բիզնես կազմակերպություններ ու միացել են ծրագրին:

16 ընկերությունները իրականացնում են տարաբնույթ աշխատանքներ. թարգմանչական, փորագրական, լուսանկարչականծառայությունների մատուցում, կայքի պատրաստման և ինտերնետային ծառայությունների մատուցում, հաշվապահական ծառայությունների մատուցում, ավտո-մոտո դասընթացների ծառայությունների մատուցում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների մատուցում, իրավաբանական ծառայությունների մատուցում, բիզնես խորհրդատվություն, առևտուր, տուրիզմ, ռեստորանային ծառայությունների մատուցում և այլն:

Այս կազմակերպություններից միայն մեկի ղեկավարն է կին:

Գործընթացը ժամանակատար չէ, հնարավոր է հարցաթերթը լրացնել ինչպես թղթային, այլպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով:

Այս հարցաթերթերի նպատակն է բացահայտել բիզնեսում մասնավոր հատվածի վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ, հակակոռուպցիոն համապատասխանության մասնավոր հատվածի ընկալումը, հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման համար մասնավոր հատվածի կողմից իրականացվող ու իրականացվելիք միջոցառումները:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի իրավաբան-փորձագետ Լուսինե Նալբանդյանը նշում է, որ կազմակերպությունները մեծամասամբ տեղյակ չէին, թե ի՞նչ հակակոռուպցիոն համապատասխանությունը: «Կազմակերպությունները հետաքրքրվում էին, թե ի՞նչ կազմակերություններ կան, որոնք կիրառում են հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը, ո՞ր երկրներում է նման ծրագրում գործում: Նրանք չգիտեին նաև, որ վարքականոները՝ հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրում, պարտադիր են, ինչին մենք կաջակցնեք և ծրագրի շրջանակում  յուրաքանչյուր ընկերության համար վարքականոններ կմշակենք»,-նշեց նա: Լուսինե Նալբանդյանի խոսքով, հարցաթերթերը լրացրած մասնակիցների կարծիքով, եթե այս ծրագիրն ավելի լայն տարածում ունենա, համատարած բնույթ կրի, ապա կսահմանափակի կոռուպցիոն դրսևորումներն ու դրանց տարածումը:

Հավելենք, որ Երևանին զուգահեռ հարցաթերթեր են լրացրել նաև Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Կապանում:

Նշենք, որ ծրագրի շրջանակում ձեռնարկվելու են տարբեր ոլորտներից ՓՄՁ ներկայացուցիչների ներգրավում, աջակցություն է տրվելու ՓՄՁ-ներին՝ կարողությունների և ռիսկերի գնահատման հարցաթերթիկների լրացման գործընթացում, հակակոռուպցիոն հիմնարար սկզբունքների և մեխանիզմների վերաբերյալ 1-օրյա ուսուցում է անցկացվելու, հակակոռուպցիոն քաղաքականության մշակում և ներդրում, իրականացվելու է անհատական խորհրդատվությունների տրամադրում:

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել