Կապանում 15 ընկերություններ հակակոռուպցիոն համապատասխանության նոր ծրագրի մասնակից են դարձել

Բիզնես սեկտորի ներկայացուցիչները սկսել են լրացնել «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE), Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից մշակված «Կոռուպցիայի դեմ պայքարում բիզնեսի դերը. Հայաստանյան իրականություն» թեմայով հարցաթերթերը:

Այս հարցաթերթերի նպատակն է բացահայտել բիզնեսում մասնավոր հատվածի վերաբերմունքը կոռուպցիայի նկատմամբ, հակակոռուպցիոն համապատասխանության մասնավոր հատվածի ընկալումը, հակակոռուպցիոն համապատասխանության ապահովման համար մասնավոր հատվածի կողմից իրականացվող ու իրականացվելիք միջոցառումները:

Սյունիքի մարզում՝ Կապան քաղաքում, ծրագրի մասնակից են դարձել և հարցաթերթեր լրացրել 2 միջին և 1 փոքր ընկերություններ:

Ընկերությունների շարքում էին ինչպես սպասարկման, արտադրական, այնպես էլ առողջապահական, փաստաբանական ծառայություններ. այդ թվում՝ 2 hյուրանոցային ծառայություններ մատուցում իրկանացնող ընկերություն, 2 շինարարական ընկերություն, 1 շինանյութի վաճառքի կենտրոն, 4 տոմատոլոգիական կլինիկա, 1 համակարգչային ծառայություններ մատուցող ընկերություն, 1 գազալցակայան, 1 տրանսպորտային ծառայություններ մատուցող ընկերություն, 1 արդյունաբերական ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություն, 1 առևտրի կենտրոն, փաստաբանական ծառայություններ մատուցող ընկերություն:

Այս կազմակերպություններից միայն 2-ի ղեկավարն են կին:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի Կապանի գրասենյակի իրավաբան, ինկուբատորների պատասխանատու իրավաբան Վաչե Բաղդասարյանը նշում է, որ կազմակերպության ղեկավարներն այնքան էլ իրազեկված չեն հահակոռուպցիոն ծրագրերի, քայլերի մասին, սակայն ուրախությամբ են միանում ծրագրին: «Հարցաթերթում հարց կա այն մասին՝ արդյո՞ք ընկերությունն ընդունել է կորպորատիվ վարքականոններ, և նրանցից շատերը չգիտեին, թե դա ի՞նչ է իրենից ենթադրում:

Նրանց մի մասը հույս է հայտնում, որ այս ծրագիրը դրական տեղաշարժ կմտցնի այս հարցերում, մի մասն էլ, թեպետ պնդում է, որ բիզնես սեկտորը պետք է պատասխանատու լինի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի ու վերացման համար, սակայն պետք է նաև պետական մակարդակի քաղաքական կամք դրսևորվի»,-նշում է Վաչե Բաղդասարյանը:

Նշենք, որ հարցաթերթերը լրացնելիս մասնակիցները հետաքրքրվում էին, թե ի՞նչ է հակակոռուպցիոն համապատասպանությունը, որոնք կարող են լինել կոռուպցիայի հնարավոր բացասական հետևանքներն իրենց ընկերության համար և այլն:

Հավելենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ» ծրագրի նպատակն է բիզնես ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հայաստանում կորպորատիվ կառավարման և էթիկայի կանոնների սահմանում և արժեքների սերմանումը, ՓՄՁ-ներում Հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել