Ի՞նչ հնարավորություններ են ընձեռվում հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը որդեգրած կազմակերպությունների համար

Հայաստանում նոր ծրագիր է ներդրվում բիզնես ներկայացուցիչների համար: Հակակոռուպցիոն համապատասխանույթան ծրագիրն ընկերությունների համար մի շարք հնարավորություններ է ընձեռում:

Հակակոռուպցիոն քաղաքականություն ունեցող ընկերությունները վայելում են վարկերի ավելի դյուրին հասանելիությունը և հնարավոր գործընկերների մոտ իրենց մասին ավելի լավ պատկերացումներ ունենալը:

Հակակոռուոպցիոն միջոցառումները հանգեցնում են ընկերության կառավարման բարելավմանը, քանի որ ընկերությունները դադարում են հաշտվել երկակի ստանդարտների, ոչ թափանցիկ բիզնես որոշումների, և աշխատակիցների ռիսկային վարվելակերպի հետ:

Մրցակցային զարգացող շուկաներում, որտեղ բազմազգ ընկերություններն ունեն հավասար հնարավորություններ, հակակոռուպցիոն հանձնառությամբ միջին ձեռնարկությունները դառնում են մրցունակ:

Աղբյուրը՝ Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն

Կարդացեք նաև. 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել