21-ամյա Գարիկ Մարտիրոսյանը դեղատնից հափշտակել է գումար. ոստիկանություն

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով,  դեղատնից հափշտակել է գումար: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն էլ կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել