ՀՀ դատախազությունը «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, ըստ որի, համակարգիչների համակցման կառավարման և համակարգիչների միասնական ցանցի սպասարկման ծառայությունների մատուցման համար պարտավորվում է վճարել 35 միլիոն դրամ:
Նշված պայմանագիրը կնքվել է սույն թվականի օգոստոսի 1-ին, իսկ գումարը պետք է փոխանցվի մինչև դեկտեմբերի 25-ը:
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: