Պաշտոնյաների նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում է ընդունվել

Ապրիլի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 126 վարույթ:

Իրականացված վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 100 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 26 որոշում: Վարույթների թիվն՝ ըստ հայտարարատու պաշտոնատար անձանց ներկայացվում է պատկերում:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  մայիսի 24-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիրը չեն ներկայացրել 51 պաշտոնատար անձինք, որոնց ցանկը հրապարակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել