Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կենսագրությունը

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել:

Իրավաբան.net-ը ներկայացնում է Դավիթ Համբարձումյանի կենսագրությունը, որը վերցվել է Մասիսի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

ԴԱՎԻԹ ՄՀԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆԸ ծնվել է 07.08.1986թ-ին Մասիս քաղաքում:

Գերազանցությամբ ավարտել է Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցը:

2003-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան ,,Քաղաքագիտություն,, մասնագիտությամբ:

2007-2010թթ. սովորել է Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան ,,Հանրային կառավարում,, մասնագիտությամբ:

Դավիթ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է ,,Գոռ և Դավիթ,, ԱԿ/-ում, որպես ընկերության տնօրեն:
2011թ-ից աշխատել է ՀՀ վերահսկիչ պալատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ:

2014թ-ից եղել է ՀՀ վերահսկիչ պալատի աշխատակազմի 3-րդ վարչության պետի տեղակալ:

Դավիթ Մհերի Համբարձումյանին 2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2012թ-ին շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

2016թ-ի նոյեմբերի 14-ից ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը:

Ամուսնացած է, ունի 1 դուստր և 2 որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել