Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների նշանակության և վարչապետի միակ թեկնածուի մասին

Այս պահին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքին ելույթ է ունենում վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը.

«Վաղը մայիսի 1-ն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ՀՀ-ի և Երևանի վրա: Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք հիացնում են աշխարհին: Այսօր առավոտյան ես պաշտոնապես առաջադրվեցի որպես վարչապետի թեկնածու: Այսօր ժամը 18:00-ին սպառվեց վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը: Պարզվեց, որ որևէ այլ թեկնածու չի առաջադրվել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ-ի 4 խմբացություններից 3-ը հայտարարել են, որ պաշտպանելու են և քվերակելու են «ժողովրդի թեկնածուի» օգտին. «Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ: Մինչև հիմա ընթացքի մեջ մեզ թվում էր, թե հենց սա է լինելու վերջին շրջանի ամենակարևոր իրադարձությունը: Իրականում, այսօր կարելի է արձանագրել, որ ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել օրեր առաջ, երբ ՀՀ-ում կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել և իր ձեռքը վերցրել իրեն պատկանող իշխանությունը»:

Նրա խոսքով՝ էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ. «Էականն այն է, որ կա երկրի ղեկը, իշխանությունը ժողովուրդն է»:

Նա կոչ է արել վաղը 11:00-ին հավաքվել Հրապարակում և չփակել որևէ փողոց. «Պետք է հավաքվենք Հանրապետության հրապարակում և տոնենք հաղթանակը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել