«Թանկացմանն ասում ենք՝ ոչ, թալանին ասում ենք՝ ոչ». ընդդեմ թանկացումների երթն ավարտվեց

Երևանում մեկնարկած «Ելք» դաշինքի հանրահավաք-երթը՝ ընդդեմ թանկացումների ավարտվեց Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթով։ Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ի լրագրողը:

Նշենք, որ Ամիրյան-Մաշտոց խաչմերուկին երթը մի պահ կանգ առավ: Ոստիկանները փողոցի մի հատվածը փոկել էին, սակայն Նիկլ Փաշինյանը պնդեց, որ հատկացնեն ողջ փողոցը՝ երթևեկության համար սահմանված երեք գծով էլ, ինչպես նախապես իրազեկել էին երթի երթուղին ներկայացնելիս: Ոստիկանները պատճառաբանում էին, որ երթը սակավաթիվ է, և կարիք չկա ողջ փողոցը պիկ ժամին փակելու: Րոպեներ անց երթի մասնակիցները շարունակեցին իրենց ուղին՝ փողոցի ողջ երկայնքով:

Շառլ Ազնավուրի հրապարկում ավարտվեց երթը: «Հիմա, այս գործընթացի արդյունքում որ պահին անհրաժեշտություն կտեսնենք արդյունավետ երթ, ցույց, հավաք կազմակերպել, մենք այդ ակցիայի կազմակերպման մասին կհայտարարենք: Այս հավաքը առաջարկում ենք ավարտել այդ պայմանավորվածությամբ… Մեր հավաքը ամփոփենք բարձր կոչով, բարձր վանկարկումով, և մեր վանկարկումներից առնվազն Երևան քաղաքի Կենտրոնը թող մեր ձայնը լսի: Թանկացմանն ասում ենք՝ ոչ, թալանին ասում ենք՝ ոչ»,-նշեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել