Մահացել է փաստաբան Լյովա Մուրադյանը

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է մեր գործընկեր՝ փաստաբան Լյովա Մուրադյանը: Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատի պաշտոնական կայքից:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Լյովա Մուրադյանի մահվան կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն է հայտնում փաստաբանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին:

Լյովա Մուրադյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, ժամը 14:00-ին՝  Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ Նովա փողոց, 3-րդ շենք, բն. 11 հասցեից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել