Նորություններ

Փաստաբանների պալատից առանձնապես խոշոր չափերի յուրացման գործը դատարանում է

Փաստաբանների պալատից առանձնապես խոշոր չափերի գումարների ենթադրյալ յուրացման վերաբերյալ գործն արդեն դատարանում է:

Դատական տեղեկատվական համակարգից, տեղեկանում ենք, որ գործը կքննվի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Մեղադրական եզարկացության համաձայն՝ Կ-ն  2005թ. նոյեմբերի 1-ից աշխատել է ՀՀ փաստաբանների պալատում ՝որպես գլխավոր հաշվապահ: Նա իրավասություն է ունեցել տնօրինելու Փաստաբանների պալատի ֆինանսական միջոցները, եղել է նյութական պատասխանատու անձ, սակայն ենթադրյալ հանցագործության համաձյան չի պահպանել հաշվապահական հաշվառման վարման կանոնները:

Ենթադրյալ հափշտակությունը կատարելու միասնական դիտավորությամբ, 2012թ. հունվարի 1-ից մինչև 2014թ. մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով Կ-ն հափշտակել է ՀՀ փաստաբանների պալատին պատկանող առանձնապես խոշոր չափերի 134.821.915 ՀՀ դրամ:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը, խոշոր չափերով):

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դաավճռով:)

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել