Արմեն Ամիրյանին արձակուրդ է տրամադրվել

Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հրաման է ստորագրել, որում նշված է. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին տրամադրել 2016-2017 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2018 թվականի հունվարի 19-ը ներառյալ։

Արմեն Ամիրյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի վրա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել