Մերկասառույցի պատճառով արգելափակվել է մեքենա

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:47-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին, արգելափակումից դուրս են բերել «Ford tranzit» մակնիշի 17 uu 894 պետհամարանիշի ավտոմեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել