Միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի․ վարչապետի որոշումը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է սկայացրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի հավելվածի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ ՀՀ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցի բազմակողմանի ուսումնասիրման, դրանց կանոնակարգման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ ուսումնասիրել ՀՀ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների հետագա շահագործման հարցը՝ ուսումնասիրմանը մասնակից դարձնելով ոլորտում գործող հասարակական կազմակերպություններին:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` 10-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել առաջարկություն որոշման 2-րդ կետում նշված հարցի կարգավորման միջոցառումների վերաբերյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել