Քաղաքապետը պարգևատրել է արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճեմասրահում կազմակերպված արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանի «Էրգրի աստվածները» խորագիրը կրող վիպասքի և «Բառերի խրխինջը» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսին:

Միջոցառման բանախոսները նշել են, որ գրասեր հանրության դատին հանձնված վիպասքի ու բանաստեղծությունների ժողովածուի հիմքում իրական կերպարներ են, որոնց հետ է մեծացել արձակագիրն ու որոնց պատմությունները ևս իրական են և հոգեհարազատ շատերին:

Երևանի մշակութային կյանքում ներդրած նշանակալի ավանդի, գրական արժեքների ստեղծման ու տարածման համար և ծննդյան 65-ամյակի առթիվ արձակագիր, լրագրող Ռոլանդ Շառոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Ներկաներին ուղղված իր խոսքում Ռոլանդ Շառոյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի ու կարևոր այս օրն իր կողքին լինելու համար:Այս մասին տեղեկացանք՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել