«Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպես է սոցցանցն ազդում մեր երեխաների ուղեղների վրա». Ֆեյսբուքի նախկին տնօրեն

Ֆեյսբուքի նախկին տնօրեն Շոն Փարքերը քննադատել է սոցցանցի ազդեցությունն ուղեղների վրա: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Փարքերն, իր խոսքերով, պատկերացնել անգամ չէր կարող, թե համացանցի ստեղծումը ինչի կվերածվի: «Սոցցանցը ստեղծելիս այսպես էինք մտածում՝ ինչպես հնարավորինս զբաղեցնենք մեր ժամանակն ու հնարավորինս երկար ուշադրությունը շեղենք: Դրա համար հարկավոր է դոֆամինի կանոնավոր ներարկումներ՝ դա տեղի է ունենում ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հավանության նշան է դնում կամ մեկնաբանում է ձեր գրառումը կամ լուսանկարը: Այդ ժամանակ էլի ինչ-որ բան եք գրում կամ տեղադրում…և կրկին հավանություն ու մեկնաբանություններ եք ստանում»:

«Միայն Աստծուն է հայտնի, թե ինչպես է սոցցանցն ազդում մեր երեխաների ուղեղների վրա», ասել է Facebook-ի նախկին տնօրենը:

Մինչդեռ Փարքերն ունի իր ֆեյսբուքայն էջ, սակայն, իր խոսքով, նա օգտագործում է այդ հարթակը՝ թույլ չտալով, որ հարթակն օգտագործի իրեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել