Նորություններ

Գրպանահատը հնդիկի գրպանից գումար էր տարել

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 18 երթուղու միկրոավտոբուսի սրահում Հնդկաստանի Հանրապետության մի քաղաքացու գրպանից գողացել են դրամապանակ, որի մեջ եղել է 505 ԱՄՆ դոլար, 15.000 հնդկական ռուփի եւ քարտեր:

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայից նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել