Նորություններ

Ճապոնիայի քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայից

Գործադիրն այսօրվա նիստին որոշում կայացրեց Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ընթացակարգը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե այս տարի արդեն ո՞րերորդ երկի մուտքի վիզաների պարզեցում է կատարվել, ինչի Նալբանդյանը պատասխանեց. «Արդեն 6-րդ երկիրն է, ընդհանրապես տրամադրված ենք բավական առաջ գնալ այս հարցում, բայց պետք է երկկողմանի բանակցություններ լինեն, որ համապատասխան քայլեր ձեռնարկվեն նաև մյուս կողմից: Օրինակ ճապոնացիները սեպտեմբերի մեկից դյուրացման ռեժիմ են մտցրել վիզաների համար՝ 5 տարով: Նույնը անում ենք մյուս երկների հետ, որոնց հետ նախատեսված են ազատականացնել վիզային ռեժիմը».-մանրամասնեց նախարարը:

Այսպիսով՝ Ճապոնիայի քաղաքացիների համար սահմանել առանցմուտքի վիզայի ռեժիմ 2017 թվականի սեպտեմբերի 6-ից:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել