Նորություններ

Փոփոխություն՝ մաքսային գործակալների գործունեության ոլորտում

Ներկայումս գործող 5 մաքսային միջնորդ գործակալների փոխարեն այսուհետև կգործի մեկը՝ պետության կողմից ստեղծվածը. այս մասին հայտնել են ՊԵԿ բարձրաստիճան ներկայացուցիչները՝ հուլիսի 11-ին բզինեսի և քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Կարգոներ» անունով հայտնի մաքսային գործակալությունները հիմնականում զբաղվում են փոքր և միջին ձեռներեցների կողմից տարբեր ապրանքների ներկրման և մաքսազերծման հարցերով:

Հանդիպման ժամանակ ՊԵԿ ներկայացուցիչներն ասել են, որ այս փոփոխությունը կատարվում է, քանի որ փոքր և միջին բիզնեսի ներկայուցիչների կողմից բազմիցս են եղել բողոքներ, թե նրանք իրենց փաստաթղթերը չեն ներկայացնում:

ՊԵԿ-ի ներկայացուցիչները սակայն վստահեցրել են, որ պետական մաքսային գործակալի կողմից կատարվող բոլոր գործողությունները կատարվելու են օրինական և թափանցիկ փաստաթղթաշրջանառության միջոցով:

Այս փոփոխությունը դրականորեն է ընդունվել հանդիպմանը ներկա բիզնեսի ներկայացուցիչների կողմից:

Նշենք, որ մաքսային գործակալների գործունեության վերաբերյալ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ներկայացրել էր մի շարք առաջարկություններ, որոնցից մեկն էլ վերաբերում էր վերոնշյալ խնդրին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել