300 միլիոն դրամ՝ քաղաքապետարանի ավտոմեքենաների պահպանման և վարձակալության համար

Երևանի քաղաքապետարանը, բացի նրանից, որ ունի սեփական ավտոմեքենաները, որոնց պահպանման համար բավականաին լուրջ գումարներ է ծախսում, նաև մեքենաներ է վարձակալում:

Այսպես, 2016 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետարանը երկու ուշագրավ պայմանագիր է կնքել «Երևանտրանս» ՓԲ ընկերության հետ:

Առաջին պայմանագրի համաձայն՝ «Երևանտրանս» ընկերությունը պարտավորվում է 46 մարդատար ավտոմեքենաների պահպանման և սպասարկման ծառայություններ մատուցել՝ 207 միլիոն դրամի կամ շուրջ 431 հազար դոլարի դիմաց:   Ծառայությունը պետք է մատուցվի մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը:

Խոսքը վերաբերում է հետևյալ մեքենաներին.

Nissan Teana  2009թ. արտադրության – 2 հատ,

Nissan Teana  2010թ. արտադրության – 2 հատ,

Kia Optima  2009թ. արտադրության – 6 հատ,

Lada 21214  2011թ. արտադրության – 4 հատ,

Lada 21723  2011թ. արտադրության – 4 հատ,

Hyundai Sonata 2011թ. արտադրության – 2 հատ,

Mazda 6 2011թ. արտադրության – 1 հատ,

Hyundai New Elantra 2011թ. արտադրության – 1 հատ,

Kia Cerato 2011թ. արտադրության – 10 հատ,

ԱԶ-31105-501 2007թ. արտադրության – 1 հատ,

ԳԱԶ-3110-00 2002թ. արտադրության – 1 հատ,

ՎԱԶ-2107 16-55 2007թ. արտադրության – 1 հատ,

Kia Cerato 2012թ. արտադրության – 5 հատ,

Kia Cerato 2014թ. արտադրության – 1 հատ,

Hyundai Sonata 2009թ. արտադրության – 1 հատ,

VAZ 21703-135-01 2012թ. արտադրության – 4: 

Իսկ ահա երկրորդ պայմանագրով նախատեսվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով ավտոմեքենաներ վարձակալելուն: Համաձայն պայմանագրի՝ մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը 18 ավտոմեքենայի վարձակալության համար վճարվում է 90 միլիոն 720 հազար դրամ կամ շուրջ 190 հազար դոլար:

Մերսեդես -Բենց S-550 մակնիշի կամ համարժեք

ՆԻՍՍԱՆ X-ԹՐԱԻԼ մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-311000 մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-3102-121 մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-3102-751 մակնիշի կամ համարժեք

ՎԱԶ-2106 մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-3110 մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-3110 մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-3102 մակնիշի կամ համարժեք

ՎԱԶ-21104 մակնիշի կամ համարժեք

ՎԱԶ-21214 մակնիշի կամ համարժեք

ՎԱԶ-21214 մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-3102-121 մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-31105-120 մակնիշի կամ համարժեք

ՎԱԶ-21214 մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-3102 մակնիշի կամ համարժեք

ԿԻԱ ՍԵՌԱՏՈ մակնիշի կամ համարժեք

ԳԱԶ-3102 մակնիշի կամ համարժեք

Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանը մեկ տարվա ընթացքում ավտոմեքենաների պահպանման և վարձակալության համար ծախսում է շուրջ 300 միլիոն դրամ կամ 620 հազար դոլար:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել