Նպաստել է երկու այլ կանանց Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվելուն

Թուրքիայի Սպարտա քաղաքում բնակվող Գոհարիկ Քալանթարյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Նա գույքային օգուտ ստանալու նպատակով նախապես պայմանավորվածություն է ձեռք բերել մարմնավաճառներ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակչուհիներ Գ. Խ.-ի և Ք.Խ.-ի հետ: Գոհարիկ Քալանթարյան 2016թ. մարտի 29-ից միչև ապրիլի 29-ը, իսկ այնուհետև մայիսի 10-ից մինչև 2016թ. հունիսի 10-ն ընկած ժամանակահատված ում հյուրընկալել է Սպարտա քաղաքի իր տանը: Նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն` ապահովել է հաճախորդներով, որից հետո կանանց կողմից մարմնավաճառությամբ վաստակած ընդանուր գումարից հանելով կոմունալ ծախսերը, յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի 50 տոկոսը վերցրել է իրեն:

Մեղադրական եզրակացության մեջ ասվում է նաև, որ բացի դա նույնը կատարվել է նաև 2016թ. հուլիսի 26-ից մինչև 2016թ. օգոստոսի 26-ը, մինչ այդ՝ 2015թ. մարտի 15-ից մինչև 2015թ. դեկտեմբերի 13-ը. ընդանուր 3 անգամ` ամեն անգամ 1 ամիս ժամանակով:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում՝ դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ:

Քալանթարյանի նկատմամաբ որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել