Մեքենան դուրս է եկել ճանապարհից, բախվել էլեկտրասյանը, կողաշրջվել և ամբողջությամբ այրվել

Մայիսի 22-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղում՝ «Ֆիդայինների» գերեզմանատան մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աբովյան-Գառնի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Opel Corsa» մակնիշի 34 UM 397 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլ.սյանը, կողաշրջվել և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Գ. Գ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Գառնիի առողջության կենտրոն», որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն, այնուհետև դուրս գրվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:41-ին, մարվել՝ 01:55-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել