Դատավոր Արշակ Խաչատրյանի կենսագրությունը

Այսօր տեղեկացրել ենք, որ ապրիլի 15-ին, 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:

Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1985 թվականից ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Լենինյան շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում՝ դատավորի պաշտոնում։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

Լուսանկարում՝ Արշակ Խաչատրյանը մեջտեղից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել