ՃՈ․ խախտումները չեն գրանցվելու

Այսօր տեղեկացրել էինք, որ Արշակունյաց պողոտայից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող աջ սեկցիան, որը միշտ բաց է եղել, փոխվել է։ Այս փոփոխությունը կապված է փորձարկման հետ, մինչ այս ՃՈ-ից հայտնել էին, որ Երևանի Ագաթանգեղոսի փողոցում տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով ապրիլի 8-ից Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ, կփակվի ԱգաթանգեԵրղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հետադարձ կարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում:

Նշենք, որ հայտարարության մեջ խոսք չկար Արշակունյաց պողոտայից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող աջ սեկցիայի մասին։

Մենք ֆիքսել էինք, որ այս հատվածում վարորդները իրազեկված չլինելու պատճառով խախտումներ են կատարում։

Կապ հաստատեցինք ոստիկանության հետ՝ հասկանալու համար, թե արդյոք խախտում կատարած վարորդները կտուգանվեն, թե՝ ոչ, ինչին ի պատասխան գերատեսչության լրատվության բաժնից տեղեկացրին․ «Իրազեկումն եղել է, որ փորձնական շրջադարձի նշանը տեղափոխվում է, հիմա դրա հետ կապված է նաև այդ սեկցիայի գործունեությունը, ինչը նույնպես փոխվել է։ Խախտումները չեն գրանցվելու»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել