Վթար՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ

Ապրիլի 1-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել ՃՏՊ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի Մարգահովիտ գյուղի մոտակայքում. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին «Opel Astra G» մակնիշի 35 CD 304 (վարորդ՝ 1986 թ. ծնված  Ա. Ա.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևոր՝ 1974 թ. ծնված Ա. Ղ.-ը հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել