Կրթական նոր ծրագիր՝ Չինաստանում

ՉԺՀ կառավարությունը 2017-18 ուսումնական տարվա համար կազմակերպում է «Youth of Excellence Scheme of China» ծրագիրը, որն իր մեջ ներառում է 8 ենթածրագիր։ Ծրագիրը մեկնարկում է 2017թ. սեպտեմբերի 1-ից, տևողությունը մեկ կամ երկու տարի է (1 տարի Չինաստանում և  1 տարի Հայաստանում)։ Ուսուցման  լեզուն անգլերենն է։
Չինական կողմն իր վրա է վերցնում ուսման, տեղափոխման և կեցության ծախսերը։ Թեկնածուներին ներկայացվող պահանջները հետևյալն են․
•Մասնակիցը պետք է ծնված լինի 1972թ. սեպտեմբեր 1-ից հետո
•Կրթությունը՝ բակալավր և ավելի բարձր /աշխատանքային փորձով/
•Բաժնի վարիչի աստիճան ունեցող պետական ծառայողներ կամ ԲՈՒՀ-երի, հետազոտական կենտրոնների դասախոսներ կամ գիտաշխատողներ
•Անգլերեն լեզվի լավ տիրապետում  /ILELTS 6.0 կամ  TOEFL 80/
•Թեկնածուն ներկայումս չպետք է ընդգրկված լինի ՉԺՀ կողմից կազմակերպված որևէ այլ կրթաթոշակային ծրագրում
Մասնակցության պայմաններին, հնարավորություններին և առաջարկվող կրթական ծրագրերի բովանդակությանը կարելի է ծանոթանալ կից ներկայացված նյութերից: Դիմորդները իրենց փաստաթղթերը մինչև ս.թ. ապրիլի 6-ը կարող են հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչություն, 311 սենյակ՝ չինական կողմին փոխանցելու նպատակով: Մանրամասներն այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել