10.5 հազար դոլար՝ քաղաքապետարանի հյուրասիրության համար

Երևանի քաղաքապետարանը նախորդ տարվա դեկտեմբերի 30-ին պայմանագիր է կնքել «Արիես Քեյթրինգ Սերվիս» ՍՊԸ ընկերության հետ պաշտոնական հյուրասիրության ծառայությունների համար:

Գնման փաստաթղթից տեղեկանում ենք, որ հյուրասիրություններ են կազմակերպվել դեկտեմբերի 27-ին և 30-ին՝ համապատասխանաբար 350 և 400 մարդու համար:

Ծառայությունները ներառել են՝ սնունդի և սպասքի առաքում, պատվիրված ճաշատեսակների պատրաստում և մատուցում՝ տաք կերակրատեսակներ, ձկան տեսականի, մսի տեսականի, աղանդեր, ըմպելիքներ, սրահի համապատասխան ձևավորում, սրահի համապատասխան լուսավորում և օդափոխում, ճաշկերույթների մասնակիցների պատշաճ սպասարկում:new-picture-2

Այս ամենի համար վճարվել է շուրջ 5,2 միլիոն դրամ կամ շուրջ 10,5 հազար դոլար:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել