36 ու կես միլիոն դրամ՝ քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության համար

Երևանի քաղաքապետարանը գնումների մասին 14-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն հետաքրքիր «գնում» է կատարել:

Քաղաքապետարանը Արգիշտիի 1 հասցեի վարչական շենքում հասարակական կարգի պահպանության համար աշխատակիցներ են հարկավոր եղել:

Ըստ պայմանագրի պետք է ապահովվեր.

>Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում՝ Երևանի քաղաքապետի աշխատասենյակի հարկաբաժնի /վերելակի կողմից/ մուտքի հասարակական կարգի պահպանությունը,

>իրականացվեր որոշ շրջանակի անձանց շենքի /հարկաբաժնի/ տարածք մուտք գործելու սահմանափակում,

>ապահովվեր Երևանի քաղքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկում գույքի պահպանությունը։

>պահակետային ծառայությունը պետք է իրականացվեր յուրաքանչյուր օր 12-ժամյա գրաֆիկով՝ ժամը 09։00-ից 21։00-ը։

Ծառայության համար տարվա կտրվածքով տրամադրվելու էր 6.447.600 դրամ: Այսինքն՝ ամսական 537.300 դրամ:

Նույն պայմանագրով ևս մեկ գործարք է իրականացվել, ըստ որի հասարակական կարգի պահպանություն պետք է իրականացվեր Փ.Բուզանդի 1/3 հասցեի վարչական շենքում:15658148_1194306197331781_127819024_o-copy

Այստեղ պետք է ապահովվեր՝

> Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ապահովել ոստիկանության թվով երեք պահակետ, 2×24 ժամյա և 1×8 ժամյա /ժամը /09։00-ից 18։00-ը/ ժամանակակարգով՝ ոստիկանության ծառայողների միավորներով։

> որոշ շրջանակի անձանց շենքի տարածք մուտք գործելու սահմանափակում

> գույքի պահպանությունը:

Այս ծառայության համար նախատվել է 30.186.200 դրամ:

Ընդհանուր առմամբ պայմանագրով ծախսվել է 36.633.800 ՀՀ դրամ, իսկ ծառայությունն իրականացվել է «ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ–ձեռնարկությունների պահպանության գնդի» կողմից:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել