Թուրքիայում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, հրապարակվել է սպանության տեսանյութը

Այսօր զինված անձը ներխուժել է Անկարայում գտնվող Ժամանակակից մշակույթի թանգարան և կրակել Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ինչի արդյունքում վերջինս մահացել է:

ՌԴ ԱԳՆ-ից հաստատել են դեսպանի մահվան լուրը:

Նշենք, որ դեպը տեղի է ունեցել «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի ժամանակ: Երբ ելույթ է ունեցել Կառլովը, ցուցասրահ է ներխուժել մի երիտասարդ և սկսել բղավել՝ որ առանց մեռնելու դուրս չի գա սրահից:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին և թուրքական Hurriyet-ը:

Րոպեներ անց համացանցում է հայտնվել Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի վրա կրակելու տեսանյութը:

1484020162

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել