Արդյո՞ք հասարակական կազմակերպությունը իրավունք ունի անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51 հոդվածի 4 կետի երկրորդ պարբերության. «ոչ առևտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, և համապատասխանում է այդ նպատակներին: Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար ոչ առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից»:

«Այս հոդվածը կարող է շփոթույթան մեջ գցել տվյալ հարցով հետաքրքրված ոչ մասնագետին, և կարող է կարծիք ստեղծվել, որ այն դեպքում, երբ ձեռնարկատիրական գործունեությունը ծառայում և համապատասխանում է հասարակական կազմակերպության ստեղծման նպատակներին, այն կարող է իրականացվել անձամբ հասարակական կազմակերպության կողմից», – Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցի ժամանակ նշեց «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության փաստաբան Կարեն Քոչարյանը,:

Համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 3 կետի. «Կազմակերպությունը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց մասնակցելու միջոցով»:

Վերոնշյալ նորմը իմպերատիվ է և հստակ արգելում է հասարակական կազմակերպությանը անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել