Որո՞ նք են վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները

Վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է հայցի չորս տեսակ, սակայն դրանցից յուրաքանչյուրի համար նույն օրենսգիրքը սահմանում է ներկայացման տարբեր ժամկետներ: Այսպիսով, հայցը դատարան կարող է ներկայացվել`
1) վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.
2) պարտավորեցման հայցի դեպքում՝ ա. մեկամսյա ժամկետում այն պահից, երբ մերժվել է տվյալ վարչական ակտի ընդունումը, բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է վարչական ակտ ընդունելու համար սահմանված առավելագույն ժամկետը.
3) գործողության կատարման հայցի դեպքում՝ ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից այն մերժելու պահից, բ. եռամսյա ժամկետում` այն պահից, երբ վարչական մարմնին դիմում է ներկայացվել պահանջվող գործողությունը կատարելու վերաբերյալ.
4) ճանաչման հայցի դեպքում՝ անկախ ժամկետից:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել