Վրաերթ. տուժողը տեղափոխվել է հիվանդանոց

ԼՂՀ ոստիկանությունից հաղորդում  են, որ հուլիսի 24-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ ոտնաթաթի սալջարդ, քերծված վերքով իրենց մոտ է տեղափոխվել Մարտունու փողոցի N տան բնակիչ, 2005թ. ծնված Ա. Բ-ն:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Դուդինի 1-ին փակուղու N տան բնակչուհի, 1965թ. ծնված Ծ. Խ-ն, վարելով իրեն պատկանող «Նիսսան ժուկ» մակնիշի ավտոմեքենան, Վ. Սարգսյան փողոցի թիվ 16 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Ա. Բ-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել