Բնակարանում նռնակ պայթացնելու գործը դատարանում է. ծանր վիրավորում էր ստացել 3-ամյա աղջնակը

Այս տարվա փետրվարի 6-ին բնակարանում նռնակ գցելու և երկու անձի վիրավորելու առթիվ հարցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Սամվել Ուզունյանին:

Համաձայն մեղադրական եզրակացության՝  ամբաստնյալ 52-ամյա Մելիք Գալստյանին կնոջը՝ Անահիտ Խաչատրյանին կասկածել է  անհավատարմության մեջ:  2015 թ-ի փետրվարի 6-ին ժամը 11.30-ի սահմաններում դուրս է եկել տանից և հետապնդել կնոջը,  ով երթուղային տրանսպորտով ուղևորվել է դեպի Երևան քաղաքի Նոր Նորքի 9 զանգ. 17 շենքում գտնվող, քրոջը պատկանող թիվ 102 բնակարան, որտեղ կինը մշտապես խնամելիս է եղել քրոջ թոռնուհուն՝ դեռահաս Էլենա Դալլաքյանին:

Կասկածանքը հաստատելու դեպքում, ունենալով նրան կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած , գործով դեռևս չպարզված2 բեկորային նռնակներ գրպանում, մուտք է գործել նշված բնակարան, որտեղ արտառոց ոչինչ չհայտնաբերելով՝ Անահիտ Խաչատրյանից պարզաբանումներ է պահանջել հիշյալ հարցերի կապակցությամբ և հանելով նռնակները, քաշել է նրանցից 1 ձգանը և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանության դիտավորությամբ այն նետել է կնոջ և Էլեն Դալլաքյանի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով վերջիններս չեն մահացել և ստացած «Պոլիտրավմա, տրավմատիկ շոկ» մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Այս գործով դեռևս դատական նիստ չի նշանակվել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Nrnak-01 Nrnak-02

 

Լուսնկարները՝ police.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել