Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի լրատվության վարչությունից:
Հանդիպմանը, որին ներկա էին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են բանակաշինությանը եւ զինվորական դատախազության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: