Հուլիսի 15-ին, ժամը 12:00-ին, Բաղրամյան փողոցում պայքարի դուրս եկած քաղաքացիները Գրողների միության շենքի հարակից տարածքից երթով մեկնելու են ՀՀ նախագահականի դիմաց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը։ Նա նշել է, որ Սերժ Սարգսյանին ակտիվիստները հանձնելու են իր ելույթի պատասխան նամակը: