ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ. այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Խոսքը վերաբերում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մաuին, «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքներին:
Լուսանկարը` «Ֆոտոլուր»-ի