Ի՞նչ իրավունքներ ունի կինը ամուսնության ընթացքում

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը սահմանում է, որ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է:

Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից: Քաղաքացիների իրավունքներն ամուսնանալիս և ընտանիքում կարող են սահմանափակվել միայն օրենքով և միայն այնքանով, որքանով այդ սահմանափակումը անհրաժեշտ է անձանց պատվի ու բարի համբավի, ընտանիքի այլ անդամների և այլոց առողջության, ազատության, իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար:

Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել