Ինչպես են ոստիկանները ազատում Բաղրամյան պողոտան
Մարշալ Բաղրամյան պողոտան ազատելիս Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վերջին անգամ բարձախոսով հայտարարեց. «Հարգելի քաղաքացիներ, օգնեք ազատել Բաղրամյան պողոտայի երթևեկությունը», դրանից հետո ոստիկաններն անցան գործի: Իսկ բերման ենթարկելիս կրկին լսվում էին նրա բացականչությունները. «Գրկեք, գրկեք, մեր քույրերն են, մեր եղբայրներն են»:
Տեսանյութը՝ Գևորգ Թոսունյանի