Տնից և նոտարական գրասենյակից գողություններ կատարողին հայտնաբերեցին

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 1951 թ. ծնված Ալմիրա Բ.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր տվել, որ բաց դռնից մուտք գործելով՝ իր տնից գողացել են ոսկյա զարդեր և 500 դոլար՝ պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար, մեղադրանք է առաջադրվել 1962 թ. ծնված Պավել Ջ.-ի նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Ապրիլի 2-ին մեկ այլ քաղաքացի նույն բաժնում հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտքի դռան կողային ապակին կոտրելով, Ստեփանավանի Ռուսթավելու փողոցում գտնվող նոտարական գրասենյակից գողացել են 80.000 դրամ, դանակ և երկու կոնյակ` պատճառելով ընդհանուր 100.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է, որ նշված հանցագործությունը նույնպես հեղինակել է Պավել Ջ.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել