Դատական իշխանության հեղինակությունը յուրաքանչյուր դատավորի ձեռքում է

Դատարանը արդարադատություն իրականացնող մարմին է, իսկ դատավորը` դատական իշխանության կրողը, հետևաբար, դատական իշխանության և դատավորի նկատմամբ հարգանք պետք է դրսևորի յուրաքանչյուր անձ` անկախ տարիքից, սոցիալական կամ այլ ծագումից, կրոնական կամ այլ համոզմունքներից….
Դատական նիստերի դահլիճում դատավարության մասնակիցները և այլ քաղաքացիները պարտավոր են պահպանել օրենքով նախատեսված կարգը, այն է` դատավորի` դատական նիստերի դահլիճ մտնելու պահին ոտքի կանգնել, դատարանի վճիռը լսել հոտնկայս, դատարանին դիմելիս, բացատրություններ և ցուցմունքներ տալիս կանգնել, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի:
Վերը նշված կարգը զուտ ձևական բնույթ չի կրում. այն միտված է դատական իշխանության նկատմամբ հասարակության հարգանքի ձևավորմանը, արդարադատության և այն իրականացնող մարմնին` որպես ակնածանքի արժանի երևույթներ ներկայացնելը:
Կարգը կարգ, բայց արդարադատություն իրականացնող յուրաքանչյուր դատավոր ինքն է պարտավոր նպաստել դատական իշխանության նկատմամբ հարգանքի ձևավորմանը, իր վարքագծով և պահվածքով չոտնահարել դատական իշխանությունն ու բարձր պահել վերջինիս հեղինակությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել