Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվություն `ֆրանչայզինգ

Հիշեք` Աշխարհում հարստանում են այն մարդիկ,
ովքեր լուծում են այլ մարդկանց խնդիրները: Ռեյ Կռոկ

Մաքդոլանդ եղբայրները ծույլ էին, Կռոկն առաջարկեց Մաքդոնալդ եղբայրներին, որ ֆրանչայզինգի հարցերով զբաղվի ինքը, ինչը մեծ երջանկություն էր ծույլ եղբայրների համար:
Վերջին ժամանակներում մեծ տարածում է գտել համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագիրը, որն առավել հայտնի է Ֆրանչայզինգի պայմանագիր անվանումով: Այն իրենից ներկայացնում է գործարարության իրականացման ձև, օրինակ, երբ որևէ կազմակերպություն (մայր) թույլ է տալիս այլ կազմակերպությունների (դուստր) օգտագործել իր ֆիրմային անվանումը և անհրաժեշտ մյուս իրավունքները՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:
Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագրով մեկ կողմը` իրավատերը, պարտավորվում է վարձատրությամբ, ժամկետի նշումով կամ առանց դրա, մյուս կողմին`օգտագործողին, իրավունք տրամադրել իր ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը, ներառյալ` իրավատիրոջ ֆիրմային անվանման, օրենքով պահպանվող առևտրային տեղեկատվության, ինչպես նաև պայմանագրով նախատեսված բացառիկ իրավունքների այլ օբյեկտների` ապրանքային նշանի, սպասարկման նշանի և այլնի նկատմամբ իրավունքները:
Համալիր թույլտվության պայմանագիրը նախատեսում է իրավատիրոջ բացառիկ իրավունքների, գործարար համբավի և առևտրային փորձի համալիրի որոշակի ծավալի (մասնավորապես, օգտագործման նվազագույն և (կամ) առավելագույն ծավալի սահմանման միջոցով) օգտագործում` նշելով կամ առանց նշելու այն իրականացնելու տարածքը ձեռնարկատիրական գործունեության որոշակի ոլորտում (վաճառել իրավատիրոջից ստացված կամ օգտագործողի կողմից արտադրված ապրանքները, իրականացնել այլ առևտրային գործունեություն, կատարել աշխատանքներ, մատուցել ծառայություններ):
Համալիր թույլտվության պայմանագրով կողմեր կարող են լինել առևտրային կազմակերպություններ և անհատ ձեռնարկատեր քաղաքացիներ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել