Մենք թույլ չենք տա, որ այստեղ աղմկեն. Օսիպյանի հորդորն ակտիվիստներին

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է ակտիվիստներին չխախտել օրենքը: Նրա խոսքերով՝ օրենքի սահմաններում ոստիկանությունը կանի ամեն ինչ, որպեսզի Բաղրամյան պողոտայում վերականգնի տևական ժամանակ խաթարված հասարակական կարգը:

«Ոստիկանությունը հստակ զգուշացնում է: Սա բոլորիս հաղթանակն է, վերադրձեք Ազատության հրապարակ կամ ընտրեք այլ հրապարակ, հակառակ դեպքում, ոստիկանությունն իրեն օրենքով սահմանված կարգով կանի ամեն ինչ, որ Բաղրամյան պողոտային հասարակական կարգը վերականգնվի: 23:00-ին մենք կդադարեցնենք այն բոլոր կողմնակի աղմուկները, որոնք արգելված են օրենքով»,- ասաց Օսիպյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել