Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը իր կարծիքն հայտնեց նախագահի հայտարարության մասին: Նրա խոսքերով Սերժ Սարգսյանը այս քայլին դիմում է, որպեսզի խուսափի հստակ լուծումներ տալ հարցին. «Առաջին հայացքից ես սա շատ նմանեցրի մարտի 1-ի սպանությունների հետ կապված հայտարարության հետ, որը գործը մտցրեց փակուղի: Սա նրա աշխատելաոճն է, միշտ ասում է եկեք այս հարցը հիմա չլուծենք, թող մնա հետո:Ինչի հետո, եթե կարելի է հարցին լուծում տալ հենց հիմա»: Լրագրողի այն հարցին,թե արդյոք հրապարակումից հետո քաղաքացիները կազատեն Բաղրամյան պողոտան,Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ըստ հավաքների մասին օրենքի, եթե հավաքը օրենքի սահմանների ներսում է գտնվում և չի խախտում օրենքը ,ոստիկանությունը իրավունք չունի ցրելու ցույցը: