Մեղադրվում է անչափահաս աղջիկների հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու համար

57-ամյա տղամարդը մեղադրվում է երեք անչափահաս աղջիկների հանդեպ անառակաբարո գործողություններ կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Գագիկ Պողոսյանին:

Համաձայն մեղադրական եզրակացության` ամբաստնյալը հունիսի 6-ի առավոտյան Երևանի  «Սուրբ Սարգիս» եկեղեցու հարակից գետնանցման մոտ նկատելով 1999  թվականին ծնված, 16 տարին չլրացած երեք աղջիկների, հետապնդել է նրանց, ապա մտնելով գետնանցում` դպրոցականների սեռական բնազդը գրգռելով, նրանց մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելով ցուցադրել սեռական օրգանները, աղջիկները խուճապահար հեռացել են տարածքից:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և մեղադրանքն ապացուցվելու դեպքում սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել