Աշխատողների իրավունքները հաճախ խախտվում են արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում

Գործատու, աշխատող, աշխատանքային վեճ…. Շատերին ծանոթ, շատերի համար էլ ցավոտ հասկացություններ են:
Իսկ ինչպես վարվի աշխատողը, երբ գործատուն խախտում է օրենքը, ոտնահարում իր իրավունքները:
Նախ և առաջ առաջ պետք է նկատի ունենալ, որ աշխատողի և գործատուի միջև աշխատանքային իրավահարաբերություններ կարող են առաջանալ միայն աշխատանքային պայմանագրի կնքմամբ, և միայն այս դեպքում է, որ աշխատողը կարող է վստահ լինել, որ իր իրավունքները երաշխավորված են:
Աշխատողների հետ աշխատանքային պայմանագրեր չկնքելու և աշխատավարձի վճարման ժամկետներն ու կարգը խախտելու համար գործատուն կրում է վարչական պատասխանատվություն` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1695 և 1698 հոդվածների:
ՀՀ Աշխատանքի պետական տեսչության պաշտոնական կայքից տեղեկացանք, որ 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ աշխատողների իրավունքների խախտումները համեմատաբար մեծ թիվ են կազմում արդյունաբերության, առևտրի և սպասարկման ոլորտներում: Միաժամանակ, տեսչությունը պետական լիազոր մարմնի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, հետ քննարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը, որը նպատակ է հետապնդում առավել հստակեցնել վարչական տուգանքները` ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի առանձին հոդվածների:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել