Այսօր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՎՊ երրորդ վարչության պետ Գեղամ Հովեյանը և վարչության աշխատանքները համակարգող ՎՊ խորհրդի անդամ Սոնա Ղարիբյանը: Այս մասին տեղեկանում ենք Վերահսկիչ պալատի պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում ՎՊ նախագահին են ներկայացվել երրորդ վարչության կատարած վերահսկողության նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի` 2015թ. ապրիլի 3-ի որոշմամբ հաստատված «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող միջոցների կառավարման օրինականության նկատմամբ ստուգում իրականացնելու մասին» թեմայի հետ:
Քննարկվել են հետևյալ հարցերը`
• Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում,
• Գյուղական խորհրդատվական ծառայություններ,
• Անտառապահպանական ծառայություններ,
• ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացում,
• «Լիցենզավորման կենտրոն» գործակալություն,
• Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչություն:
ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այս անգամ ևս շեշտել է օպերատիվ վերահսկողության ռեժիմով աշխատելու կարևորությունը:
Խորհրդակցության ավարտին Վերահսկիչ պալատի նախագահը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ դիտարկման արդյունքներով առավել ռիսկային ոլորտներում ստուգումներ սկսելու վերաբերյալ: