Այսօր՝ մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր որոշումներ է ընդունել:
Վարչապետի առաջին որոշմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանին և նույն վարչության միջազգային հարկային և մաքսային հարաբերությունների բաժնի գլխավոր մասնագետ Նաիրուհի Ավետիսյանին 2015 թվականի մայիսի 26-30-ը կգործուղվեն Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն)՝ ՀՀ կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու համար:
Վարչապետի մյուս որոշմամբ Ա. Թունյան կնշանակվի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար (աշխատանքային խմբի քարտուղար):
Մեկ այլ որոշմամբ 2015 թվականի մայիսի 14-16-ը Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն) կգործուղվի մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ գրքի միջազգային տոնավաճառի և Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Իսկ նախարարի մյուս տեղակալը՝ Արև Սամուելյանը համապատասխան որոշմամբ նշանակվում է՝ ՀՀ Ազգային ժողովում «Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս կառավարության պաշտոնական ներկայացուցիչ:
Հովիկ Աբրահամյանի վերջին որոշմամբ՝ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով՝ անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության իրագործմանն ուղղված գործողությունները համակարգելու նպատակով: