Դատախազությունը հանձնարարել է մի քանի օր տրամադրել «Հարսնաքարի» գործով փաստաբաններին

Հայաստանի գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներին ևս մի քանի օր տրամադրել գործի նյութերին ծանոթանալու ու գործի վերաբերյալ միջնորդություններ անելու համար:
Նշենք, որ փաստաբանները բողոքում էին, որ իրենց տրված մեկօրյա ժամկետը ողջամիտ չէ գործի նյութերին ծանոթանալու համար, նրանք համապատասխան միջնորդություն էին ներկայացրել ոստիկանություն, սակայն վերջինս պատասխանել էր, «Դեռ օգոստոսի 8-ին ժամկետը սահմանափակվել էր»:
Ավելի վաղ Իրավաբան.net-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել ռազմական մի քանի բժիշկներ, այդ թվում ՊՆ կայազորային հիվանդանոցի ԼՕՌ բաժանմունքի վարիչ Վահե Ավետյանը: Նա գլխի ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, նրան մի քանի ժամ շարունակ նյարդավիրաբուժական վիրահատության էին ենթարկել: Հուլիսի 29-ին Վահե Ավետյանը մահացել էր: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել էին վեց մարդ, այդ թվում` Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել