Մտածում էին մեռնելու եմ, գործն ինձ վրա շուռ տվեցին. ամբաստնյալի վերջին խոսքը

«Ես տուժող եմ, մտածում էին` մեռնելու եմ հիվանդանոցում, դրա համար գործն ինձ վրա շուռ տվեցին: Ես մեղավոր չեմ»,- դատարանում իր վերջին խոսքն ասաց ամբաստանյալ Գագիկ Ապերյանը: Մյուս երկու ամբաստանյալներ Արմեն Գրիգորյանն ու Համլետ Մանուկյանը իրենց վերջին խոսքում հայտարարեցին, թե մեղավոր չեն:

Ամբաստնյալների վերջին խոսքը լսելուց հետո Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, գնաց խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու համար:

Հիշեցնենք, որ համաձայն, մեղադրական եզրակացության, Արմեն Գրիգորյանը 2013թ. փետրվարի 9-ին, ժամը 23-ի սահմաններում իր կնոջ՝ Լաուրա Վարդանյանի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»: Դրանից մեկ ժամ Ա.Գրիգորյանը երկու եղբոր հետ, նույն վայրում վիճել է նրանց հետ, ծեծկռտուք է սկսվել,  որին մասնակցել են նաև այլ անձիք:

Իսկ ավելի ուշ` գիշերը ժամը 2-ի սահմաններում, Համլետը Արմենից վերժխնդիր լինելու համար չորս և ավելի անձանց հետ գնացել է Արմենենց տան մոտ ու սկսել հայոհյանքներ ու սպառնալիքներ հնչեցնել Արմենի ու նրա ընտանիքի անդամների հասցեին:   Արմենը տնից դուրս է եկել ու իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով մեկ անգամ օդ կրակել, երկրորդ անգամ` ասֆալտին, ինչի հետևանքով գնդակն անդրադարձ թռիչք է կատարել ու դիպել ավտոմեքենայի դռանն ու դրա հետևում գտնվող` Համլետի ընկերոջը` Գագիկի դեմքին: Գագիկը ստացել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

Դատավճիռը կհրապարակվի այսօր, ժամը 12:50-ին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել